Կարևոր իրադարձություններ

Բյուրականի աստղադիտարանի տնօրենը Կահիրեում հանդես կգա զեկույցներով

16 Փետրվար, 2023 10:46
Բյուրականի աստղադիտարանի տնօրենը Կահիրեում հանդես կգա զեկույցներով

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը և հանրային կապերի բաժնի ղեկավար Գայանե Բալեյանը այս օրերին՝ փետրվարի 13-16-ը, մասնակցում են Միջազգային աստղագիտական միության Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային 6-րդ համաժողովին (MEARIM VI)։ Այն այս տարի անցկացվում է Կահիրեում (Եգիպտոս)՝ համախմբելով աստղագետների, աստղաֆիզիկոսների և տիեզերական գիտություններով զբաղվող մասնագետների։

Գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել աստղագիտության և տիեզերական գիտությունների միջճուղային խաչմերուկները և ստեղծել աստղագետների և կազմակերպությունների խումբ, որը կպահպանի աստղագիտության շարժիչ ուժն այս տարածաշրջանում։ Համաժողովին, որի շրջանակներում քննարկվելու են բազմաթիվ թեմաներ, Արեգ Միքայելյանը հանդես կգա «Աստղագիտությունը և մեծ տվյալները» և «Աստղագիտությունը՝ որպես միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների առաջատար» զեկուցումներով։ 

 

Լրահոս

Դիտել ավելին