Կարևոր իրադարձություններ

Արմավիրում մեքենա է այրվել (լուսանկարներ)

15 Փետրվար, 2023 23:49
Արմավիրում մեքենա է այրվել (լուսանկարներ)

Փետրվարի 15-ին, ժամը 19։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 19:46-ին: Այրվել է «Volkswagen Golf 4» մակնիշի ավտոմեքենան:

 

Լրահոս

Դիտել ավելին