Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    383
    389

  • EUR

    406,5
    420,5

  • RUB

    4,59
    4,89

Կարևոր իրադարձություններ

21-ամյա աղջիկն առևտրի կենտրոններից գողություններ էր արել

15 Փետրվար, 2023 19:06
21-ամյա աղջիկն առևտրի կենտրոններից գողություններ էր արել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների հետ:

Փետրվարի 14-ին Ծիծեռնակաբերդի խճուղու առևտրի կենտրոնում հայտնաբերել են, գողություն կատարելու հիմքով ձերբակալել և Մալաթիայի բաժին տեղափոխել Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ, 21-ամյա մի աղջկա:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին ջինսե տաբատ և կանացի զգեստ:

Կատարվում է նախաքննություն:Բերման ենթարկվածը հայտնել է, որ հայտնաբերվածը գողացել է առևտրի կենտրոնի խանութ-սրահից:

Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ 2022 թ. դեկտեմբերին ևս նույն խանութ-սրահից գողություն էր արել, ինչպես նաև 2022 թ. ընթացքում գողություններ էր արել Արշակունյաց պողոտայի առևտրի կենտրոնից:

 

Լրահոս

Դիտել ավելին