Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    415
    429

  • RUB

    4,86
    5,21

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՀՀ զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

15 Փետրվար, 2023 15:45
Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՀՀ զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից փետրվարի 14-ին մարտական հենակետում ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ 14.02.2023թ.՝ ժամը 18։05-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ազգային, էթնիկ ծագումով, ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի՝ Նորաբակ բնակավայրի հատվածում մարտական հենակետի ուղղությամբ: Կրակոցի հետևանքով նույն հենակետում մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող Դ․ Պ․-ն ձախ ուսի շրջանում ստացել է հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությամբ պարզվում են դեպքի ամբողջական հանգամանքները։

 

Լրահոս

Դիտել ավելին