Կարևոր իրադարձություններ

Արդարադատության փոխնախարարը ՀԿԱԾ աշխատակազմին է ներկայացրել Գլխավոր հարկադիր կատարողի նորանշանակ տեղակալին

15 Փետրվար, 2023 14:14
Արդարադատության փոխնախարարը  ՀԿԱԾ աշխատակազմին է ներկայացրել Գլխավոր հարկադիր կատարողի նորանշանակ տեղակալին

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Գլխավոր հարկադիր կատարողին և ՀԿԱԾ ղեկավար կազմին է ներկայացրել Գլխավոր հարկադիր կատարողի նորանշանակ տեղակալ Գագիկ Հարությունյանին։

Նախարարի տեղակալը շնորհավորել է նորանշանակ տեղակալին՝ պաշտոնի ստանձման կապակցությամբ և հույս հայտնել, որ Ծառայությունում ունեցած աշխատանքային փորձը Գագիկ Հարությունյանը կներդնի՝ ի նպաստ հարկադիր կատարման ոլորտի թվայնացման գործընթացի, էլեկտրոնային կատարողական վարույթների գործիքակազմերի կատարելագործման և արդյունավետության ապահովմանը։

Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը ևս շնորհավորել է նորանշանակ տեղակալին, խոսել սպասելիքներից, հատկապես՝ կատարողական վարույթների թվայնացման գործընթացի կատարելագործմամբ հարկադիր կատարողի բեռի թեթևացման առումով։

Գագիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ թիմային համակարգված աշխատանքի արդյունքում լավագույնս կկարողանա իրականացնել իրեն վերապահված լիազորությունները։

 

Լրահոս

Դիտել ավելին