Կարևոր իրադարձություններ

Միջոցներ են ձեռնարկվում շուկայում թուրքական գյուղմթերքի հայտնվելը պարզելու ուղղությամբ. ԱՀ ԱԱԾ

15 Փետրվար, 2023 12:52
Միջոցներ են ձեռնարկվում շուկայում թուրքական գյուղմթերքի հայտնվելը պարզելու ուղղությամբ. ԱՀ ԱԱԾ

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել.

«Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն էր տարածվել Արցախում թուրքական ծագում ունեցող գյուղատնտեսական մթերքի վաճառքի վերաբերյալ:

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում նշված դեպքի հանգամանքները պարզելու, այդ թվում հիշյալ ապրանքի ծագման աղբյուրը և արցախյան շուկայում հայտնվելու ճանապարհը պարզելու ուղղությամբ:

Ձեռնարկված միջոցների ու արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին