Կարևոր իրադարձություններ

Իտալիայում ՀՀ դեսպանը սենատոր Կրաքսին ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը

14 Փետրվար, 2023 23:29
Իտալիայում ՀՀ դեսպանը սենատոր Կրաքսին ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը

Փետրվարի 14-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպել է Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Առաջ Իտալիա կուսակցության ներկայացուցիչ Ստեֆանիա Կրաքսիի հետ։ Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։

 

Քննարկվել են հայ-իտալական երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային հարցերը։

ՀՀ դեսպանը սենատորին մանրամասն ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։

 

Լրահոս

Դիտել ավելին