Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզպետն այցելել է Շինուհայր բնակավայր

14 Փետրվար, 2023 19:20
Սյունիքի մարզպետն այցելել է Շինուհայր բնակավայր

Ռոբերտ Ղուկասյանն այսօր այցելեց Տաթև համայնքի Շինուհայր բնակավայր։

Մարզպետը եղավ Շինուհայրի դպրոցում ու մանկապարտեզում՝ ծանոթանալով դրանց պայմաններին, զրուցելով սաների ու աշխատակազմերի հետ։

 

Իսկ բնակիչների հետ հանդիպմանը մարզի ղեկավարը նրանց հետ քննարկեց գյուղի խնդիրներն ու դրանց լուծման համար տեղացիների առաջարկները։

Շինուհայրցիները ներկայացրին բուժկետի նորոգման հարցն ու տեղեկացան, որ արդեն հողհատկացում է եղել, և նորը պետք է կառուցվի։ Բնակիչները նաև բուժկետում մշտապես աշխատող մանկաբույժի կարիք են զգում։

 

Հրատապ խնդիրների շարքում հնչեցին ոռոգման սեզոնում պոմպերի սարքինության, անցած տարվա առատ ձյան տեղումներից վնասված տանիքների փոխհատուցման, գյուղի բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման, խաղահրապարակ կառուցելու, պահածոների գործող փոքր արտադրամասի հնարավորությունների ընդլայնման հարցերը։

Արվեստագետ Արտյոմ Սյունեցին մշակույթի զարգացման հարցեր բարձրացրեց, մասնավորապես՝ Տաթևում մշակույթի տուն ունենալը, անապահով ընտանիքների շնորհալի երեխաներին իրենց տաղանդը զարգացնելու հնարավորություն ընձեռելը․․․

 

Վաղը մարզպետի աշխատանքը Շինուհայրում կշարունակվի։

 

Լրահոս

Դիտել ավելին