Կարևոր իրադարձություններ

Հայ-լատվիական բազմաոլորտ հարաբերություններն ունեն զարգացման լավ հնարավորություն. Արմեն Գրիգորյան

14 Փետրվար, 2023 18:17
Հայ-լատվիական բազմաոլորտ հարաբերություններն ունեն զարգացման լավ հնարավորություն. Արմեն Գրիգորյան

Փետրվարի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

ԱԽ քարտուղարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ ու բեղմնավոր աշխատանք: Ա.Գրիգորյանը կարևորել է Հայաստան-Լատվիա երկկողմ համագործակցության զարգացումը:

Դեսպանն ընդգծել է, որ հայ-լատվիական բազմաոլորտ հարաբերություններն ունեն զարգացման լավ հնարավորություն և վստահեցրել, որ նպաստելու է այդ հնարավորությունների ի կատար ածմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին