Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն նախազգուշացրել է՝ Ուկրաինայի պատերազմում շրջադարձային պահ է

14 Փետրվար, 2023 11:38
ԱՄՆ-ն նախազգուշացրել է՝ Ուկրաինայի պատերազմում շրջադարձային պահ է

Ամերիկացի պաշտոնյաները Ուկրաինա կատարած այցի ժամանակ հայտարարել են Ռուսաստանի հետ հակամարտության «շրջադարձային պահի» մասին:

Այս մասին գրում է The Washington Post-ը, փոխանցում է kommersant.ru-ն։

Սպիտակ տան աշխատակիցները կարծում են, որ գարնանը Ռուսաստանը, ինչպես սպասվում է, հարձակում կսկսի, իսկ Ուկրաինան կարող է հակահարձակման անցնել՝ կորցրած տարածքները վերադարձնելու համար։

Լավագույն սցենարը, Ջո Բայդենի վարչակազմի կարծիքով, Ուկրաինայի կողմից հնարավորինս մեծ տարածքի գրավումն է առաջիկա ամիսներին՝ նախքան բանակցությունները սկսելը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին