Կարևոր իրադարձություններ

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

14 Փետրվար, 2023 00:16
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Փետրվարի 13-ին, ժամը 18։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու (Ա․ Ա․, ծնված 1997թ.) ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին։

 

Լրահոս

Դիտել ավելին