Կարևոր իրադարձություններ

Արցախում նկատվում է տաքսի ծառայությունների մատուցման գների բարձրացում

13 Փետրվար, 2023 21:13
Արցախում նկատվում է տաքսի ծառայությունների մատուցման գների բարձրացում

ԱՀ տեղեկատվական շտաբը հաղորդում է․

«Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով առաջացած վառելիքի ու սեղմված գազի սղության պատճառով նկատվում է տաքսի ծառայությունների մատուցման գների բարձրացում: Ելնելով խնդրի հրատապությունից՝ օպերատիվ շտաբի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են տաքսի ծառայություններ մատուցող մի խումբ անհատ վարորդների հետ և պայմանավորվածություն ձեռք բերել, որ մինչև շրջափակումը գործող գները պետք է պահպանվեն՝ անկախ գոյություն ունեցող դժվարություններից:

Բնակչությանը հորդորում ենք տաքսի ծառայությունների կողմից անհիմն գնաճ նկատելու դեպքում զանգահարել օպերատիվ շտաբում գործող 119 համարով գործող թեժ գիծ և տեղեկացնել խնդրի մասին»:

 

Լրահոս

Դիտել ավելին