Կարևոր իրադարձություններ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն օգնություն է ցուցաբերում Սիրիայի երկրաշարժից տուժած բնակավայրերին (լուսանկարներ)

13 Փետրվար, 2023 15:25
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն օգնություն է ցուցաբերում Սիրիայի երկրաշարժից տուժած բնակավայրերին (լուսանկարներ)

Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոս նահանգի Դարայա բնակավայրում պայթուցիկ զինամթերքի մաքրման աշխատանքներ իրականացնող ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը, համագործակցելով Սիրիայում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակների (UNMAS, UNDP, UNOCHA, UNHCR) հետ, ս․թ փետրվարի 12-ից ներգրավվել է երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին:

Մասնավորապես, «ՀԱՓԿ» մասնագետների մեկ  խումբ ընդգրկվել է Սիրիայի ինժեներ-սեյսմոլոգների կազմում և ներկայումս Հալեպ քաղաքում իրականացնում է շենքների վթարային վիճակի գնահատման, նշագրման, ինչպես նաև տեղի բնակչության անվտանգությունն ապահովելու հետ կապված այլ գործողություններ։

 

Լրահոս

Դիտել ավելին