Կարևոր իրադարձություններ

Երիտասարդի պայուսակում ատրճանակ ու փամփուշտներ են հայտնաբերվել

13 Փետրվար, 2023 14:06
Երիտասարդի պայուսակում ատրճանակ ու փամփուշտներ են հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 12-ին Անդրանիկի և Սվաճյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք և թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են ներկայացրել երեք երիտասարդի:Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Բաժնում խուզարկությամբ նրանցից մեկի պայուսակում հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով, և 14 փամփուշտ, իսկ մյուսի մոտից՝ 0,60 գրամ դեղնականաչավուն զանգված:

Կատարվում է նախաքննություն:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին