Կարևոր իրադարձություններ

Անչափահասների նկատմամբ հանցագործություններ կատարած 73 անձի վերաբերյալ վարույթ ուղարկվել է դատարան

13 Փետրվար, 2023 13:56
Անչափահասների նկատմամբ հանցագործություններ կատարած 73 անձի վերաբերյալ վարույթ ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվել է 2022թ. ընթացքում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։

Ըստ այդմ՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վարույթում 2022թ․ ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 545 քրեական վարույթ։  

Վարույթներից 66-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 73 անձի  վերաբերյալ ուղարկվել դատարան։ 188 քրեական վարույթ կարճվել է, որից 119-ը` ռեաբիլիտացնող, իսկ 69-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով: 229 քրեական վարույթ փոխանցվել է 2023թվական:

Դատարան ուղարկված վարույթներից՝

1-ը եղել է սպանության,
3-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու,
1-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու,
3-ը՝ մարդուն առևանգելու,
11-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների,
2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու,
5-ը՝ անառակաբարո արարք կատարելու,
4-ը՝ ֆիզիկական ներգործության,
2-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու,
3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու,
31-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 73 մեղադրյալներից 33-ը  հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, իսկ 4-ը՝ ուսումնական կամ դաստիարակչական հաստատության աշխատակիցներ:

Մնացած դեպքերը կատարվել են այլ անձանց կողմից:

77 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական հետապնդումը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին