Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    415
    429

  • RUB

    4,81
    5,16

Կարևոր իրադարձություններ

Թուրքիան համաձայնել է բացել իր կողմից փակված սահմանը օգնության համար. Արթուր Հովհաննիսյան

13 Փետրվար, 2023 12:15
Թուրքիան համաձայնել է բացել իր կողմից փակված սահմանը օգնության համար. Արթուր Հովհաննիսյան

ԱԺ ճեպազրույցների ընթացքում հարց է հնչել, թե ինչու հնարավոր չէ Արցախ հումանիտար օգնություն ուղարկել, իսկ Թուրքիայի հետ փակ սահմանով հնարավոր է: 

«Լաչինի միջանցքը փակել են Ադրբեջանի «բնապահպանները»՝ Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելու, Արցախի ժողովրդին ահաբեկելու համար: Հայաստանի և Թուրքիայի սահմանը Թուրքիայի կողմից միակողմանի փակ է:

Թուրքիայում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, և Հայաստանը մարդասիրական օգնություն ուղարկելու առաջարկ է արել Թուրքիային:

Թուրքիան համաձայնել է և բացել իր կողմից փակված սահմանը:

Այո՛, մարդասիրական համատեքստում այս փոխհարաբերությունները կարող են անդրադառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դինամիկայի վրա»,- ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին