Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտում կախված վիճակում տղամարդու մարմին է գտնվել. հարուցվել է քրգործ

12 Փետրվար, 2023 14:23
Ստեփանակերտում կախված վիճակում տղամարդու մարմին է գտնվել. հարուցվել է քրգործ
ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով քրեական գործ՝ 2023թ. փետրվարի 11-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Մ. Մկրտչյան փողոցում տեղակայված տներից մեկի բակում տեղակայված անասնագոմի առաստաղից կախված վիճակում 1991թ. ծնված Ռուդիկ Դումանյանի դին հայտնաբերելու դեպքի առթիվ:Այս մասին հայտնում են ԱՀ ՔԿ-ից։
 
Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչության ավագ քննիչը:
 
Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին