Կարևոր իրադարձություններ

Քանի վրաերթ է գրանցվել նախորդ երկու օրերին. ամփոփում է ոստիկանությունը

12 Փետրվար, 2023 00:35
Քանի վրաերթ է գրանցվել նախորդ երկու օրերին. ամփոփում է ոստիկանությունը

Փետրվարի 9-ին, ժամը 19.45-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Գևորգ Չաուշի փողոցում վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Փետրվարի 9-ին, ժամը 18.30-ին, Երևանի Շիրակի փողոցում «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Փետրվարի 10-ին, ժամը 12.35-ին, «ՎԱԶ-2102» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցում վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Փետրվարի 10-ին, ժամը 17.10-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Տիտոգրադյան և Այվազովսկու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Փետրվարի 9-ին, ժամը 20.20-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 39-ամյա տղամարդու և 37-ամյա կնոջ, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Փետրվարի 10-ին, ժամը 06.50-ին, «Շևրոլե» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Օրբելու փողոցում վրաերթի է ենթարկել 30-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Փետրվարի 10-ին, ժամը 20.50-ին, «Ֆիատ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Մամիկոնյանց փողոցում վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Փետրվարի 10-ին, ժամը 07.15-ին, «Հունդաի» ավտոբուսի վարորդը Երևանի Վիլնյուսի փողոցում վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Փետրվարի 10-ին, ժամը 23.05-ին, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայում վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Փետրվարի 10-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի մեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Փետրվարի 10-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի մեքենան Երևան-Սևան ճանապարհի 14,5-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի պատին. 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին