Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Ստեփանակերտի գրասենյակներից մեկում. տուժել է մեկ քաղաքացի

11 Փետրվար, 2023 10:17
Հրդեհ՝ Ստեփանակերտի գրասենյակներից  մեկում. տուժել է մեկ քաղաքացի

Փետրվարի 11-ին ժամը 3։13-ին, ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Կնունյանցների 17 հասցեում հրդեհ է բռնկվել։

Օգնություն ցուցաբերելու, հրդեհի շիջման և վտանգի կանխարգելման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։

911 ահազանգման կենտրոնը հաղորդումը փոխանցել է «Շտապ բժշկական օգնության կայան», «Արցախէներգո» «Արցախգազ» ընկերություններին։

Հրդեհը բռնկվել է ՀՅԴ Արցախի կենտրոնական գրասենյակում։ Հրշեջ փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 3։28-ին, լիամարել` 3։48-ին։ Ամբողջությամբ այրվել է երկհարկանի գրասենյակի առաջին հարկում գտնվող պահակակետը, ծխահարվել` միջանցքը։

Նախնական տվյալներով պահակը` Ստեփանակերտ քաղաքի 50-ամյա բնակիչ Մ.Ղ.-ն, ստացած այրվածքներով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։ Ըստ բժիշկներից ստացված տեղեկության, վերջինիս վիճակը ծանր է։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին