Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    411
    425

  • RUB

    4,84
    5,24

Կարևոր իրադարձություններ

Կայացել է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մրցութային փաստաթղթերի բացման նիստը

10 Փետրվար, 2023 20:50
Կայացել է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մրցութային փաստաթղթերի բացման նիստը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման, բնապահպանական գնահատման փաստաթղթերի և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթի ֆինանսական առաջարկների բացման նիստը։

Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ՝ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։

 
 

Նիստին ներկա են եղել գնահատող հանձնաժողովի անդամները և առաջարկ ներկայացրած կազմակերպությունների լիազորված ներկայացուցիչները։

Գնահատող հանձնաժողովի անդամներն առաջիկայում կուսումնասիրեն ֆինանսական առաջարկները, ինչի արդյունքում առավելագույն միավորներ ստացած կազմակերպությունը կհրավիրվի պայմանագրային բանակցությունների:

 

Լրահոս

Դիտել ավելին