Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    415
    429

  • RUB

    4,81
    5,16

Կարևոր իրադարձություններ

Ուսուցում՝ «Հավասար իրավունք, հավասար հնարավորություն» ՀԿ-ի ներկայացուցիչների համար (լուսանկարներ)

10 Փետրվար, 2023 17:46
Ուսուցում՝ «Հավասար իրավունք, հավասար հնարավորություն» ՀԿ-ի ներկայացուցիչների համար (լուսանկարներ)

Սթ փետրվարի 7-ից 10-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնի հրահանգիչները ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում «Հավասար իրավունք, հավասար հնարավորություն» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպության 12 ներկայացուցիչների համար կազմակերպել են «Պայթունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավարի» թեմայով ուսուցում:

Մասնակիցները ծանոթացել են ՀՀ-ում հանդիպող պայթուցիկ զինամթերքի տեսակներին ու դրանց վտանգներին և, համաձայն հումանիտար ականազերծման ազգային ու միջազգային չափորոշիչների, ուսումնասիրել պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման գործընթացում կիրառվող մեթոդները։

Դասընթացի ավարտին տեսական քննությունը բարեհաջող հանձնած մասնակիցներին տրվել են հավաստագրեր և նրանք իրավունք են ստացել ՀՀ մարզերում մեկ տարի ժամկետով իրականացնել պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին