Կարևոր իրադարձություններ

ՌԴ դեսպանատունը՝ Սյունիքում հյուպատոսություն բացելու մասին

10 Փետրվար, 2023 15:00
ՌԴ դեսպանատունը՝ Սյունիքում հյուպատոսություն բացելու մասին

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունից արձագանքել են մամուլում տարածված տեղեկատվությանը, թե ՌԴ-ն պատրաստվում է հյուպատոսություն բացել Սյունիքի մարզում:

Դեսպանության մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ նշել են, որ դեսպանատանը նման դիմումներ չկան:

«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 10-ին տեղեկություն էր տարածել, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցանկություն է հայտնել Սյունիքի մարզում  հյուպատոսություն բացել։

Համաձայն տարածված տեղեկատվության՝ Ռուսաստանն իր այդ ցանկության մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության իշխանություններին տարբեր խողովակներով։

Օրաթերթը թեմայի վերաբերյալ դիմել է նաև ՀՀ ԱԳ նախարարությանը, որտեղից տվել են հետևյալ պատասխանը.

«Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից Սյունիքի մարզում ՌԴ հյուպատոսություն բացելու պաշտոնական առաջարկ չի ստացել»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին