Կարևոր իրադարձություններ

Եվրոյով հիփոթեքային վարկ վերցրած քաղաքացին այսօր 9 տոկոս ավել փոխարժեքով պետք է վճարի. Պապոյան

10 Փետրվար, 2023 11:38
Եվրոյով հիփոթեքային վարկ վերցրած քաղաքացին այսօր 9 տոկոս ավել փոխարժեքով պետք է վճարի. Պապոյան

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունն առաջարկում է հիփոթեքային վարկերը միայն դրամով տրամադրել։

«Վերջին տարիներին ֆինանսական և ոչ ֆինանսական շուկաներում աճել են անորոշությունները, ինչպես նաև արտարժույթի փոխարժեքի տատանողականությունն է մեծացել:

Էական ռիսկեր է առաջացնում ոչ միայն պետության, այլև քաղաքացիների համար:

Խնդիրը հատկապես ցայտուն է բնակարանային հիփոթեքային վարկերի դեպքում։ 20 տարվա կտրվածքով քաղաքացին, որի եկամուտները դրամային են եղել, շատ մեծ ռիսկերի է ենթարկվում։

Այն քաղաքացին, որը եվրոյով հիփոթեքային վարկ էր վերցրել, այսօր 9 տոկոս ավել փոխարժեքով պետք է վճարի»,- ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ եթե ռեզիդենտները չունեն արտարժութային եկամուտներ, նրանք չեն կարող ու չպիտի ստանան արտարժութային վարկեր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին