Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետարանում քննարկվել է «Բաց կառավարման գործընկերության» հետ ծրագրերի ընթացքը

09 Փետրվար, 2023 23:14
Երևանի քաղաքապետարանում քննարկվել է «Բաց կառավարման գործընկերության» հետ ծրագրերի ընթացքը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հյուընկալել է «Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության» արևելյան գործընկերության ծրագրի ղեկավար Պիտեր Վարգային: Հանդիպմանը մասնակացել են նաև «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան»-ի համակարգող Լիլյա Աֆրիկյանը, քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը:

2022 թվականին Երևանը դարձել է «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության անդամ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, նաև ակտիվ քաղաքացիների հետ համատեղ գործակցության արդյունքում մշակվել է Երևանի 2023-2024թթ. գործողությունների ծրագիրը, որը տարեվերջին հաստատվել է Երևանի ավագանու կողմից, իսկ հունվարին արդեն հրապարակվել «Բաց կառավարման գործընկերության» պաշտոնական էջում:

 

Լրահոս

Դիտել ավելին