Կարևոր իրադարձություններ

Սահմանվել է զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման կարգը

09 Փետրվար, 2023 17:47
Սահմանվել է զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման կարգը

Կառավարությունը սահմանել է Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը:

Ատեստավորումը կիրականացվի նախարարի հրամանով ստեղծված 5 կենտրոնում և 10 հանձնաժողովների միջոցով:

Զինծառայողները 3 ամիս ժամանակ կունենան պատրաստվելու դրան և տարին 2 անգամ հնարավորություն կունենան կրկին փորձելու ատեստավորվել:

Բարեփոխումները նախատեսվում է իրականացնել 3 տարում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին