Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ում ատեստավորման նոր համակարգ կներդրվի

09 Փետրվար, 2023 13:22
ԱԱԾ-ում ատեստավորման նոր համակարգ կներդրվի

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը կառավարության նիստում ներկայացրել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

«Օրենքի նպատակը ԱԱԾ-ում ատեստավորման նոր համակարգի ներդրումն է, դրա արդյունքում առավել բարձր վարձատրության նախատեսումն ու ծառայողների մասնագիտական պատրաստվածության պատշաճ մակարդակի ապահովումը։

Ատեստավորման ընթացակարգը, հաշվարկվող հավելավճարների չափերն ու վճարման կարգը սահմանվելու են կառավարության որոշմամբ»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նպատակ ունեն աշխատավարձերն առնվազն կրկնապատկել։ 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին