Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    410,5
    424,5

  • RUB

    4,85
    5,25

Կարևոր իրադարձություններ

«Տվեք մեզ թևեր». Զելենսկին շրջագայություն է սկսել

09 Փետրվար, 2023 11:30
«Տվեք մեզ թևեր». Զելենսկին շրջագայություն է սկսել

Ուկրաինայի նախագահ Վլադմիիր Զելենսկին փետրվարի 8-ից եվրոպական շրջագայություն է սկսել՝ այցելելով Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա։

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Զելենսկին, ելույթ ունենալով Բրիտանիայի խորհրդարանի առջև, Լոնդոնին կոչ է արել ռազմական ինքնաթիռներ տրամադրել Ուկրաինայի զինված ուժերին:

Զելենսկիի «Տվե՛ք մեզ թևեր» արտահայտությունը հայտնվել է բրիտանական բոլոր լրատվամիջոցների գլխագրերում:

Ուկրաինայի ղեկավարն այնուհետև հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ։

Մեկնելով Ֆրանսիա, նա հանդիպել է նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: 

Ուկրաինայի նախագահը Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա այցից հետո մեկնել է Բրյուսել:

Նա կմասնակցի Եվրամիության գագաթնաժողովին՝ որպես պատվավոր հյուր, և կխնդրի Կիևին հնարավորինս շուտ տրամադրել կործանիչ ինքնաթիռներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին