Կարևոր իրադարձություններ

Քվեբեկի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև

09 Փետրվար, 2023 00:16
Քվեբեկի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև

Քվեբեկի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Ադրբեջանին 58 օր շարունակվող Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև ու միջնորդություն: Այս մասին տեղեկանում ենք Քվեբեկի Հայ Դատի հանձնախումբի հաղորդագրությունից, որում ասվում է.

«Փետրուար 8-ին կայացած Գանատայի Քեպէգ նահանգի Ազգային Ժողովի նիստի ընթացքին, Ազատական կուսակցութեան անդամ Սոնա Լախոյեան ընթերցեց Ատրպէյճանի կողմէ Արցախի շրջափակումը դատապարտող բանաձեւ մը, որ ընդունուեցաւ Ազգային Ժողովի բոլոր կուսակցութիւններուն կողմէ։ Coalition Avenir Québec (CAQ), Quebec Liberal Party (QLP), Québec solidaire (QS) եւ Parti Québécois (PQ) կուսացկութիւններու պատգամաւորները միաձայնութեամբ թեր քուէարկեցին բանաձեւին։ 

Բանաձեւը նիստին ներկայացուցած էին Միշէլ Սէթլաքուի (QLP), Սէլին Հայթայեան (CAQ), Ժոէլ Արսէնօ (PQ) եւ Հարուն Պուազի (QS) եւ այս ձեւով Ազգային ժողովի բոլոր կուսակցութիւնները համահեղինակ էին բանաձեւին։ Ազգային Ժողովի որոշումով բանաձեւը պիտի փոխանցուի Գանատայի արտաքին գործոց նախարարութեան, Քեպէգի Հայ Դատի յանձնախումբին եւ Գանատայի մօտ Ատրպէյճանի դեսպանատան։

Նշենք, որ Քեպէգի Հայ Դատի յանձնախումբի պատուիրակութեան անդամներ Վարանդ Եափուճեան եւ Վրէժ Հատիտեան ներկայ գտնուեցան Ազգային Ժողովի նիստին»։

 

Լրահոս

Դիտել ավելին