Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում կալանավորվել են Ազգային անվտանգության նախարարության մի շարք աշխատակիցներ

20 Հոկտեմբեր, 2015 13:37
Ադրբեջանում կալանավորվել են Ազգային անվտանգության նախարարության մի շարք աշխատակիցներ

Ադրբեջանի Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դատարանը Ազգային անվտանգության նախարարության մի շարք աշխատակիցների հանդեպ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը։

Նրանց մեղադրել են Ադրբեջանի քրեական օրենսգրքի 308-րդ (ծառայողական լիազորությունների չարաշահում) և 309-րդ (ծառայողական լիազորությունների գերազանցում) հոդվածները խախտելու համար։ Այդ մասին հայտնում են իրավապահ մարմիններում առկա աղբյուրները։

Կալանավորվածների անունները դեռ չեն հրապարակվել։ Սակայն աղբյուրների պնդմամբ՝ նրանց թվում կան նաև ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովին մոտ կանգնած անձինք, որը պաշտոնանկ է արվել հոկտեմբերի 17-ին։

Հետաքննությունն իրականացնում է Ադրբեջանի պետական պահպանության հատուկ ծառայության և Գլխավոր դատախազության աշխատակիցների համատեղ խումբը։ Հետաքննությունը վերահսկում է գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռուստամ Ուսուբովը։

Կալանավորվածները մեղադրվում են բիզնես կառույցների անհիմն ստուգումների, դրամաշորթությունների, շանտաժի միջոցով գործարար մասնակցություն ունենալու համար։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ օրինագիծ է ներկայացրել խորհրդարանի դիտարկմանը, որի համաձայն՝ երկրում երկու տարով կասեցվում են բիզնեսի ստուգումները։

 

Լրահոս

Դիտել ավելին