Կարևոր իրադարձություններ

Որոշ շրջաններում ձյուն է տեղում. կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ

08 Փետրվար, 2023 21:44
Որոշ շրջաններում ձյուն է տեղում. կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։

Սիսիան-Սարավան ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Լոռու, Գեղարքունիքի մարզերի, Լանջիկ-Մաստարա, Գորիս-Սիսիան, Աշոցք-Ամասիա ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզում և Եղեգնաձոր քաղաքում տեղում է ձյուն։

Ամասիա-Աշոցք ավտոճանապարհին բուք է:

 

Լրահոս

Դիտել ավելին