Կարևոր իրադարձություններ

Լաչինի միջանցքով տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու համար բանակցությունները շարունակվում են. ՌԴ ՊՆ

08 Փետրվար, 2023 20:52
Լաչինի միջանցքով տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու համար բանակցությունները շարունակվում են. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը:

Ինչպես նշվում է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում, ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

«Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու համար ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝  Իրականացվել է մարդասիրական բեռով երկու ավտոշարասյան ուղեկցում Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում երեք երթուղիներով։

Ռուս խաղաղապահ կոնտինգենտի ինժեներ-սակրավորները շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,6 հա տարածք»,-ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ` հավելելով, որ ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին