Կարևոր իրադարձություններ

Սեյրան Օհանյանը զրկվեց անձեռնմխելիությունից

08 Փետրվար, 2023 16:27
Սեյրան Օհանյանը զրկվեց անձեռնմխելիությունից

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազի երեք միջնորդություններին Ազգային ժողովը համաձայնություն տվեց։

Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ են քվեարկել մասնակից բոլոր 68 պատգամավորները, դեմ՝ 0։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել հարցի քննարկմանն ու քվեարկությանը։

Ըստ դատախազության հաղորդագրության՝ Սեյրան Մուշեղի Օհանյանը, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին