Կարևոր իրադարձություններ

Կլաարն առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել Թբիլիսիում

08 Փետրվար, 2023 15:02
 Կլաարն առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել Թբիլիսիում

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կամրջի դեր ստանձնելու Վրաստանի ցանկությունը։

Ինչպես հայտնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը, պաշտոնյան կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Թբիլիսիում։

«Թբիլիսին այն վայրն էր, որտեղ կայացավ ԱԳ նախարարների հանդիպումը, և կարող է նորից դառնալ նման վայր թե՛ առաջնորդների հանդիպումների, թե՛ տարբեր ձևաչափերի համար»,- ասել է Կլաարը։

 

Լրահոս

Դիտել ավելին