Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետը Միացյալ Թագավորության դեսպանին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը

08 Փետրվար, 2023 12:27
Փոխվարչապետը Միացյալ Թագավորության դեսպանին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալլագերին:

«Մեծարգո՛ դեսպան, մենք մեծապես կարեւորում ենք Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանում ոլորտային բարեփոխումների  իրականացման գործում եւ գոհունակությամբ կարող ենք արձանագրել հայ-բրիտանական երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան»,- իր խոսքում հատուկ ընդգծել է փոխվարչապետը:

Տիգրան Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել նաեւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը:

Շնորհավորելով փոխվարչապետ Խաչատրյանին նշանակման առթիվ եւ մաղթելով բեղմնավոր աշխատանք նոր պաշտոնում՝ դեսպանը հայտնել է, որ Միացյալ Թագավորությունը ուշադրությամբ հետեւում եւ բարձր է գնահատում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են «Լավ կառավարման հիմնադրամի» եւ Հայաստանի ներդրումային խորհրդի համագործակցությանը, որը ծառայում է որպես պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակ Հայաստանի կառավարության ու Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ասոցիացիաների միջեւ, քննարկել են հայ-բրիտանական առեւտրաշրջանառության զարգացման, գործարար կապերի հաստատման, ինչպես նաեւ երկու երկրների առեւտրաշրջանառության ծավալների ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր: 

 

Լրահոս

Դիտել ավելին