Կարևոր իրադարձություններ

Օշականի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին ու կիսաայրված անկողին

08 Փետրվար, 2023 11:33
Օշականի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին ու կիսաայրված անկողին

Այսօր ՝ փետրվարի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Օշական գյուղի Վ․ Ամատունու փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ 76-ամյա Սերյոժա Ա․-ի դին գետնին ընկած վիճակում, իսկ դիակի մոտ՝ այրված իրեր, այդ թվում՝ կիսաայրված անկողինը։

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին