Կարևոր իրադարձություններ

Նորայր Նորիկյանը՝ հրդեհի հետևանքով զոհված 13 զինծառայողների ազգականների ներկայացուցիչ

08 Փետրվար, 2023 10:42
Հեղինակ՝ Նորայր Նորիկյան
Նորայր Նորիկյանը՝ հրդեհի հետևանքով զոհված 13 զինծառայողների ազգականների ներկայացուցիչ

««Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է.

«Հարգելի՛ բարեկամներ

Ստանձնել եմ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 13-ի մերձավոր ազգականների՝ որպես տուժողների լիազոր ներկայացուցչի կարգավիճակը։

Նկատի ունենալով, որ իրավասու մարմինների ու պաշտոնատար առանձին անձանց կողմից վերջին օրերի ընթացքում տեղի ունեցած դեպքի առանձին հանգամանքների վերաբերյալ հրապարակվել են միմյանցից էապես տարբերվող ու հակասող տվյալներ, որոնց արդյունքում էլ ավելի է մեծացել տուժողների անվստահությունն իրականացվող քրեական վարույթի անաչառության նկատմամբ, վաղը՝ փետրվարի 8-ին, ժամը՝ 12։30-ին, «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) հրավիրվել է մամուլի ասուլիս, որի ընթացքում հանգամանորեն կանդրադառնանք տեղի ունեցած ողբեգությանն ու շրջանառվող վարկածներին։

Հարգանքով՝

Տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան՝ Ն․ նորիկյան»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին