Կարևոր իրադարձություններ

Փրկարարներն արգելափակումից 19 մեքենա են դուրս բերել

08 Փետրվար, 2023 10:27
Փրկարարներն արգելափակումից 19 մեքենա են դուրս բերել

ՆԳՆ ՓԾ տնօրենի կարգադրությամբ՝ փետրվարի 7-ին, ժամը 08:44-ից փետրվարի 8-ը ժամը 01:01-ը, եղանակային պայմաններից ելնելով, հանրապետության տարբեր ավտոճանապարհներին փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի, Մարտունիի, Շիրակի մարզի Ախուրյանի, Մարալիկի, Ամասիայի, Արթիկի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 19 ավտոմեքենա (53 ուղևոր)։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին