Կարևոր իրադարձություններ

Հավաք-խորհրդակցություն՝ ՊՆ վարչական համալիրում

07 Փետրվար, 2023 21:09
Հավաք-խորհրդակցություն՝ ՊՆ վարչական համալիրում

Փետրվարի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է  «ՀՀ
զինված ուժերում զինվորական կարգապահության առկա խնդիրները,
դրանց պատճառահետևանքային կապերը և բարելավման ուղիները» թեմայով
հավաք-խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հավաք-խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև ՀՀ այլ
գերատեսչությունների ներկայացուցիչներ, քննարկվել են 2022 թվականին
զինված ուժերում արձանագրված արտակարգ դեպք-պատահարների և իրավախախտումների
վիճակագրությանը, զինվորական
կարգապահության ամրապնդմանը, արատավոր բարքերի դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքներին, դպրոցներում նախնական զինվորական
պատրաստություն առարկայի դասավանդման նոր ծրագրերի և չափորոշիչների
կիրառմանն առնչվող, ինչպես նաև այլ թեմաներ։

 

Լրահոս

Դիտել ավելին