Կարևոր իրադարձություններ

Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ քննարկեցինք Արցախում կատարվող իրադարձությունները. Արուսյակ Մանավազյան

07 Փետրվար, 2023 20:17
Հեղինակ՝ Արուսյակ Մանավազյան
Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ քննարկեցինք  Արցախում կատարվող իրադարձությունները. Արուսյակ Մանավազյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«ԱԺ Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի անդամներով այսօր հանդիպեցինք Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակության հետ: Քննարկեցինք Հայաստանում ու Արցախում կատարվող իրադարձությունները, կարևորեցինք բարեկամական խմբերի դերակատարությունն ու առաքելությունը:

ԱԳ նախարարն առաջին անգամ էր Հայաստանում: Նա հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով և փոխպայմանավորվածությունների հետևողական իրականացմամբ կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել երկու երկրների դիվանագիտական, խորհրդարանական փոխգործակցությունը:

Ընդգծելով տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման անհրաժեշտությունը` Խորվաթիայի ԱԳ նախարարը կարևորեց մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունն ու փոխադարձ հարգանքը»:

 

Լրահոս

Դիտել ավելին