Կարևոր իրադարձություններ

Մեքենան բախվել է սյանը և արգելափակվել (լուսանկարներ)

07 Փետրվար, 2023 17:38
Մեքենան բախվել է սյանը և արգելափակվել (լուսանկարներ)

Փետրվարի 7-ին, ժամը 13:47-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում՝ շրջանաձև խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով հետևի աջ անիվը արգելափակվել է անվաթևի մեջ և հնարավոր չէ ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա. տուժածներ չկան:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով ավտոմեքենան հոսանքազրկել են և փակել գազի բալոնի փականը: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայի անիվը դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել ավտոքարշակի վրա: 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին