Կարևոր իրադարձություններ

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է գալիս

07 Փետրվար, 2023 17:54
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է գալիս

Փետրվարի 7-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արագածի, Ստեփանավանի, Վանաձորի, Տաշիրի, Դիլիջանի, Աբովյանի, Մեղրիի, Նաիրիի, Աշոցքի, Սևանի, Ճամբարակի, տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։

Բքի պատճառով Բավրա բնակավայրից մինչև Բավրայի մաքսային անցակետ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Բքի պատճառով Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Մեղրիի լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։

Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին