Կարևոր իրադարձություններ

Հայ-թուրքական բանակցությունների պրոցեսը մի փոքր դանդաղ է. Արարատ Միրզոյան

07 Փետրվար, 2023 16:31
Հայ-թուրքական բանակցությունների պրոցեսը մի փոքր դանդաղ է. Արարատ Միրզոյան

Հայաստանի ու Թուրքիայի միջև ընթանում է երկխոսություն սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով հայ-թուրքական երկխոսությանը։

«Ուզում եմ վերահաստատել ՀՀ պատրաստակամությունը՝ անկեղծորեն ներգրաված լինելու այս գործընթացում, և այն տրամաբանական ու հնարավորինս արագ դրական ավարտի հասցնելու։

Որոշ առաջընթաց կա, մեր ընկալմամբ պրոցեսը մի փոքր դանդաղ է, բայց այնուամենայնիվ, դրական է»,- ասել է Միրզոյանը։

Միրզոյանն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին.

«Պետք է պատրաստ լինենք մեր օգնության ձեռքը մեկնել բոլոր ժողովուրդներին, որոնք այդ պահին բնական աղետի հետևանքով կարիք ունեն»։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին