Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    412,5
    426,5

  • RUB

    4,85
    5,25

Կարևոր իրադարձություններ

Պարեկներն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

07 Փետրվար, 2023 15:25
Պարեկներն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները փետրվարի 6-ի երեկոյան Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում ծառայություն կատարելիս նկատել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենա:Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Վարորդը մոտ 6 խմ փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ ապօրինի ծառահատում է արել Նավուրի անտառպետության հանդամասից:

«ԳԱԶ-66»-ը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:



 

Լրահոս

Դիտել ավելին