Կարևոր իրադարձություններ

Վստահ չեմ՝ ՀԱՊԿ-ը կարող է մեկ-երկու օրում առաքելություն ուղարկել Հայաստան. ԱԺ նախագահ

07 Փետրվար, 2023 14:57
Վստահ չեմ՝ ՀԱՊԿ-ը կարող է մեկ-երկու օրում առաքելություն ուղարկել Հայաստան. ԱԺ նախագահ

Ես վստահ չեմ, որ ՀԱՊԿ-ը կարող է մեկ-երկու օրում առաքելություն ուղարկել Հայաստան:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ներողություն եմ խնդրում, բայց ես վստահ չեմ, որ այդ հնարավորությունը կա, որովհետև այդ կազմակեպությունում կան շատ տարբեր  երկրներ, որոնք ունեն  իրենց շահերը ու ես վստահ չեմ, որ  իրենցից մեկը վետո չի դնի», - հայտարարել է Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու առաջարկը դեռ սեղանին է։


 

Լրահոս

Դիտել ավելին