Կարևոր իրադարձություններ

Ընդդիմությունը գերագնահատում է իր դերը հայաստանյան քաղաքական դաշտում. Ալեն Սիմոնյան

07 Փետրվար, 2023 14:28
Ընդդիմությունը գերագնահատում է իր դերը հայաստանյան քաղաքական դաշտում. Ալեն Սիմոնյան

Ես չեմ կարծում, թե ընդդիմության որևէ գործողություն իրենց վերջին ակցիաներից հետո կարող է ժողովրդին որևէ բանից շեղել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ցավով եմ մոտենում Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունների վերաբերյալ ընդդիմության արձագանքին։

Իրենք գերագնահատում են իրենց դերը հայաստանյան քաղաքական դաշտում։ Գերագնահատում են, և իրենց քաղաքական գործունեությունը հենված է զուտ սահմանին տեղի ունեցող հարձակումների և թշնամու կողմից արված քայլեր վրա դիվիդենտներ և օրակարգեր ձևավորելու վրա։

Կարող եմ իրենց հանգստացնել՝ եթե իրենց բոլորին էլ ձերբակալեն, Հայաստանի ժողովուրդը որևէ կերպ հիմնական օրակարգերից չի շեղվի»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին