Կարևոր իրադարձություններ

«Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից աշխատում է

07 Փետրվար, 2023 14:18
«Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից աշխատում է

«Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից աշխատում է, բոլոր աշխաողները եկել են աշխատանքի, նորմալ աշխատում են։

Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։

«Էլեկտրականություննն ենք փոխել, շուրջ 2200 քմ առաստաղ ենք փոխել, խողովակները, որոնք չէին համապատասխանում նորմերին ևս փոխել ենք, մի խոսքով այն հինգ-վեց թերությունները, որոնք համարում էին ամենահրդեհավտանգը, վերացրել ենք։

Տեսչական մարմնի հանձնարարականները կատարելուց հետո՝ համաձայնության եկանք, որ պետք է աշխատենք, և փակելու որոշումը փոխեցին»,- հայտնել է տնօրենը:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին հրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով կասեցվել էր առևտրի կենտրոնի գործունեությունը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին