Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի

07 Փետրվար, 2023 13:58
Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի

Փետրվարի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ ինտենսիվ: Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:

Ինչպես հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, Երևանում, փետրվարի 7-ի ցերեկը սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև, երեկոյան ժամերից՝ ձյուն։

Փետրվարի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում՝ փետրվարի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում, 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 7-ի ցերեկը հանրապետության հովտային գոտում տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վրկ, փետրվարի 7-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին