Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ի համաձայնության դեպքում Սեյրան Օհանյանին մեղադրանք կառաջադրվի

07 Փետրվար, 2023 10:58
ԱԺ-ի համաձայնության դեպքում Սեյրան Օհանյանին մեղադրանք կառաջադրվի

ՀՀ ազգային ժողովը փետրվարի 7-ին քննարկում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջին միջնորդագիրը:

«Եթե Սեյրան Օհանյանը համաձայներ վաղեմության հիմքով գործը կարճելուն, իմ այստեղ լինելը կլիներ ժամանակավրեպ։ Այս դեպքում կարող էր կայացվել վերդիկտ՝ առանց պատժի նշանակման։

Սա ընդհանուր իմպերատիվ պահանջն է և վերաբերում է վաղեմությունն անցած բոլոր գործերին»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Հայաստան խմբակցությունը չի մասնակցում ԱԺ նիստին։

Խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի խոսքով՝ Սեյրան Օհանյանը մի քանի օր է՝ վատառողջ է և այս պահին էլ գտնվում է վերականգնման փուլում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին