Կարևոր իրադարձություններ

Արտակ Բուդաղյանի ազատման մասին տարբեր վարկածներ են շրջանառվում. «Հրապարակ»

07 Փետրվար, 2023 08:32
Արտակ Բուդաղյանի ազատման մասին տարբեր վարկածներ են շրջանառվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Արտակ Բուդաղյանի ազատման մասին տարբեր վարկածներ են շրջանառվում։ Մեկի համաձայն՝ ազատման պատճառը մեկ ամիս առաջ Կապանի դիքերում գրանցված միջադեպն է, մինչդեռ նրա շրջապատը բացառում է, որ պատճառը դա լինի, քանի որ մինչ այդ ավելի աղմկոտ միջադեպեր են եղել, բայց նա չի ազատվել։

Ըստ վարկածներից մյուսի, Բուդաղյանը վերջերս որոշ շրջանակներում քննարկել է բանակի վիճակը:

Հիշեցնենք․ Արտակ Բուդաղյանը փետրվարի 1-ին ազատվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում է նշանակվել Արմեն Գյոզալյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի փոխհրամանատարի պաշտոնը (2021-ի սեպտեմբերից)։ Արտակ Բուդաղյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի օգոստոսին»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին