Կարևոր իրադարձություններ

Վարդևանյանը մեկուսացել է քաղաքական կյանքից. չի շփվում երբեմնի գործընկերների հետ. «Ժողովուրդ»

07 Փետրվար, 2023 08:16
Վարդևանյանը մեկուսացել է քաղաքական կյանքից. չի շփվում երբեմնի գործընկերների հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արամ Վարդեւանյանը չի շփվում երբեմնի գործընկերների հետ: «Ժողովուրդ»
օրաթերթը տեղեկացավ, որ նա մեկուսացել է քաղաքական կյանքից, հեռացել գործընկերներից:

Նա կապը պահում է միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա մեկ-երկու հավատարիմների հետ, որոնք մնացել են «Հայաստան» խմբակցության մեջ: Վարդեւանյանը հիմնականում ակտիվացել է իր նախկին աշխատանքում՝ փաստաբանական գործունեության մեջ:

Ինչո՞ւ է խռովել երբեմնի գործընկերներից. «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին Վարդեւանյանը պատասխանեց, թե չի մեկուսացել եւ կապի մեջ է պատգամավորների հետ»։

Հոդվածն ամբողջությամբ ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին